Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին:

 
Որո՞նք են փրփրոտ մեզի հիմնական պատճառները։

   

  • Ջրազրկում: Փրփրոտ մեզի ընդհանուր պատճառներից է ջրազրկումը:
  • Սպիտամիզություն (Proteinuria): Փրփրացող մեզը երբեմն կարող է պայմանավորված լինել մեզի մեջ սպիտակուցի ավելցուկով:
  • Միզուղիների վարակներ(UTI)։ Միզուղիների բորբոքման հիմնական ախտանիշների՝ այրոցի, հաճախամիզության և հոտի հետ մեկտեղ կարող է նկատվել նաև փրփրոտ մեզ։
  • Դեղորայք։ Որոշ դեղեր, հատկապես նրանք, որոնք ազդում են երիկամների կամ միզուղիների վրա, կարող են փրփուր առաջացնել։
  • Սնունդ։ Մեծ քանակությամբ վիտամին C-ի, սպիտակուցների կամ ֆոսֆատ պարունակող սննդի ընդունումը երբեմն կարող է մեզի մեջ փրփուր առաջացնել:
  • Ծանր ֆիզիկական վարժություններ: Ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում՝ սպիտակուցների քայքայմամբ կամ ջրազրկմամբ պայմանավորված, նույնպես կարող է մեզը փրփրել։։

Ե՞րբ պետք է անհանգստանալ։


Չնայած փրփրոտ մեզը սովորական ու չանհանգստացնող երևույթ է, սակայն երբ այն ուղեկցվում է այլ ախտանիշներով, ինչպիսին են՝  արյունամիզությունը, հաճախամիզությունը, ցավոտ միզարձակությունը, հոգնածությունը, թուլությունը և այլն, այդ դեպքում պետք է դիմել բժշկական խորհրդտավության, հետազոտման և բուժման։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ